Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով սեպտեմբերի 18-ից Անտոն Քոչինյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսվել։
Մասնավորապես՝ հ. 17 շենքի դիմացի հատվածում կատարվելու է 1.11 հորիզոնական գծանշում։ Միաժամանակ 4/6, 13 և 17 հասցեներին հարակից ճանապարհահատվածներում արգելվելու է փոխադրամիջոցների կանգառը։ Այդ հատվածներում տեղադրվելու են 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշաններ և կատարվելու է 1.4 ճանապարհային գծանշում։