«Վագա Ֆարմ»-ի 22 դեղատներում հայտնաբերվել է 25 վարչական իրավախախտման դեպք
Սեպտեմբերի 10-ին և 15-ին «Վագա Ֆարմ» ընկերությանը պատկանող թվով 22 դեղատներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 25 վարչական իրավախախտման դեպք՝
-պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառք՝ 12,
-չթույլատրված ապրանքատեաականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի՝ 2,
-առանց թույլտվության գովազդի տեղադրման՝ 11:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։