ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ֆրանսիայի իրավասու մարմնի միջնորդությունը:
Ծանրացնող հանգամանքներում կատարված գողությունների և գողությունների փորձերի 18 դրվագով մեղադրվող Դ․Կ․-ն 2026 թվականի սեպտեմբերի 9-ին հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։