ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչև տարեվերջ․ ԵՏՀ

Բաժանորդագրվել

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել մինչև 2026 թվականի վերջը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

«Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ ներկայումս իրականացվում են վավերացման ընթացակարգեր, և ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»,-ասել է նա «ԵԱՏՄ-ՇՀԿ․ տնտեսական համագործակցության ակտիվացում» կլոր սեղանի ժամանակ։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Փաստաթուղթն ուղղված է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ համաձայնագիրը նախատեսում է արտոնյալ առևտրային ռեժիմ ապրանքների ճնշող մեծամասնության համար և ընդգրկում է Ռուսաստանի և Ինդոնեզիայի միջև ապրանքաշրջանառության ավելի քան 98%-ը։

ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Leave a comment