https://arm.sputniknews.ru/20260917/hajastanum-inchvor-chapvov-e-tankacel-isk-ashkharhum-ktruk-papvojany-benzini-gnatshi-masin-106944220.html
Հայաստանում ինչ–որ չափով է թանկացել, իսկ աշխարհում` կտրուկ. Պապոյանը` բենզինի գնաճի մասին
Հայաստանում ինչ–որ չափով է թանկացել, իսկ աշխարհում` կտրուկ. Պապոյանը` բենզինի գնաճի մասին
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանը պնդում է, որ մասնավորապես, ադրբեջանական բենզինի` ՀՀ չներկրվելու պարագայում կարող էին այտեղի գները միջազգային շուկաների գների չափ լինել։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T13:05+0400
2026-09-17T13:05+0400
2026-09-17T13:05+0400
գևորգ պապոյան
բենզին
գնաճ
գներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106944051_48:0:1255:679_1920x0_80_0_0_862e155d1e8525b379911001f7a6f8fc.jpg.webp
Հայաստանի Հանրապետությունը բենզինի գնաճը որոշ չափով մեղմելու համար պետք է հնարավորինս շատ այլընտրանքային աղբյուրներ ունենա։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում հատկապես բենզինի գները օրեցօր նոր ցուցանիշներ են գրանցում։ Պրեմիում տեսակի բենզինն այս օրերին վաճառվում է 600 դրամ` նախկին 570–580–ի փոխարեն, ռեգուլյար տեսակը` 540–550–ի փոխարեն այսօր վաճառվում է 580 դրամով։ Նա պնդեց` բենզինի գնի աճելու պատճառը Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի նեղուցներում խնդիրներն են, ինչպես նաև նավթի գների համաշխարհային նոր ռեկորդները։ Որպես լուծում նախարարն առաջարկում է մշտապես ունենալ այլընտրանքային աղբյուրներ։Ըստ Պապոյանի` նույնը նաև հեղուկ գազին է վերաբերում։Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ վառելիքի համաշխարհային գների բարձրացումը ՀՀ–ում կազդի գնաճի վրա։ Հորմուզի նեղուցով անցնող լցանավերի քանակի էական նվազումն է հանգեցրել նավթի գների անհամեմատ բարձրացմանը։ Այդ մասին են վկայում նաև նավթի ամերիկյան ռազմավարական պաշարների` 700 մլն բարելից իջեցումը 300 մլն բարելի։ Ի դեպ, բենզինի թանկացման ֆոնին Սիրիայում բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում։
2026
Լուրեր
am_HY
Բենզինը Հայաստանում ինչ–որ չափով է թանկացել, իսկ աշխարհում` կտրուկ, վստահեցնում է Գևորգ Պապոյանը։
Sputnik Արմենիա
Բենզինը Հայաստանում ինչ–որ չափով է թանկացել, իսկ աշխարհում` կտրուկ, վստահեցնում է Գևորգ Պապոյանը։
2026-09-17T13:05+0400
true
PT1M33S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106944051_199:0:1104:679_1920x0_80_0_0_ed6c24045ccb7cf9d9f02366b78e719f.jpg.webp
գևորգ պապոյան, բենզին, գնաճ, գներ, видео
գևորգ պապոյան, բենզին, գնաճ, գներ, видео
Գևորգ Պապոյանը պնդում է, որ մասնավորապես, ադրբեջանական բենզինի` ՀՀ չներկրվելու պարագայում կարող էին այտեղի գները միջազգային շուկաների գների չափ լինել։
Հայաստանի Հանրապետությունը բենզինի գնաճը որոշ չափով մեղմելու համար պետք է հնարավորինս շատ այլընտրանքային աղբյուրներ ունենա։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում հատկապես բենզինի գները օրեցօր նոր ցուցանիշներ են գրանցում։ Պրեմիում տեսակի բենզինն այս օրերին վաճառվում է 600 դրամ` նախկին 570–580–ի փոխարեն, ռեգուլյար տեսակը` 540–550–ի փոխարեն այսօր վաճառվում է 580 դրամով։
«Եթե այլընտրանքները չլինեին, մասնավորապես ադրբեջանական բենզինը, ապա բենզինի գինը կբարձրանար այնքան, որքան միջազգային շուկաներում է։ Համեմատության մեջ՝ աշխարհում «ամենաքիչ թանկացած» պետություններից մեկն ենք։ Առհասարակ, բենզինն ամբողջ աշխարհում շատ կտրուկ է թանկացել։ Կարելի է Եվրոպայում, Ասիայում, ԱՄՆ–ում ապրող հարազատներին հարցնել այդ մասին։ Մենք Ադրբեջանից բենզինը բերել ենք, որ տոկոսներով թանկանա, ոչ թե մի քանի անգամով, մի քանի հարյուր դրամով»,– նշեց Պապոյանը։
Նա պնդեց` բենզինի գնի աճելու պատճառը Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի նեղուցներում խնդիրներն են, ինչպես նաև նավթի գների համաշխարհային նոր ռեկորդները։ Որպես լուծում նախարարն առաջարկում է մշտապես ունենալ այլընտրանքային աղբյուրներ։
Ըստ Պապոյանի` նույնը նաև հեղուկ գազին է վերաբերում։
Հորմուզի նեղուցով անցնող լցանավերի քանակի էական նվազումն է հանգեցրել նավթի գների անհամեմատ բարձրացմանը։ Այդ մասին են վկայում նաև նավթի ամերիկյան ռազմավարական պաշարների` 700 մլն բարելից իջեցումը 300 մլն բարելի։
Ի դեպ, բենզինի թանկացման ֆոնին Սիրիայում բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում։