ՀՀ նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան

https://arm.sputniknews.ru/20260917/hh-nakhagahi-varchapeti-ev-mjus-bardzrastitshan-pashtvonjaneri-ashkhatavardzery-ktruk-kbardzranan–106943028.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77175454_287:192:1452:1066_1920x0_80_0_0_32d2ef267f32844d691185912475b7a5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աշխատավարձ, պաշտոնյա, նախարար, պատգամավոր, վարչապետ

աշխատավարձ, պաշտոնյա, նախարար, պատգամավոր, վարչապետ

Բաժանորդագրվել

Աշխատավարձերի նոր համակարգն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Վարչապետի, փոխվարչապետների, նախագահի, ԱԺ պատգամավորների, դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և մի քանի հարյուրավոր այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան՝ որոշ դեպքերում գրեթե կրկնապատկվելով։

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Նոր կարգավորումներով նախագահի բազային աշխատավարձի (83200 դրամ) գործակիցը կդառնա 32, սա նշանակում է, որ նրա աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1,5 միլիոնից դառնալով 2,6 միլիոն։ Վարչապետի բազային աշխատավարձի գործակիցը ևս սահմանվել է 32, ուստի նրա աշխատավարձը նույնպես կդառնա 2,6 միլիոն դրամ։

Փոխվարչապետի աշխատավարձը կդառնա 2,1 միլիոն դրամ, նախարարներինը, Անվտանգության խորհրդի քարտուղարինը՝ մոտ 2 միլիոն դրամ, ՄԻՊ-ինը՝ 1,8 միլիոն դրամ։
Բարձրանալու են նաև Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, պատգամավորների աշխատավարձերը։ Օրինակ, ԱԺ նախագահը կստանա 2,4 միլիոն դրամ, պատգամավորը՝ 1,4 միլիոն դրամ։

Օրենսդրական փաթեթը վերաբերում է նաև ուժային կառույցների, դատական իշխանության աշխատավարձերին։ Օրինակ, Սահմնանադրական դատարանի նախագահը կստանա ավելի քան 2,4 միլիոն դրամ, գլխավոր դատախազը կստանա ավելի քան 1,8 միլիոն դրամ։

Աշխատավարձերի նոր համակարգն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Մանրամասները՝ հավելվածում։

Leave a comment