Երթևեկության փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում: 

Մասնավորապես`  հ.17 շենքի դիմացի հատվածում կկատարվի  1.11 հորիզոնական գծանշում, իսկ 4/6, 13 և 17 հասցեների հարակից ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը. կտեղադրվեն 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և կգծանշվի 1.4 ճանապարհային գծանշում:

Երևանի քաղաքապետարան

 

Leave a comment