Քաղաքականություն
17.09.2026 | 12:39
Ազգային ժողովի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչեցրած համեմատություններին: Ռուբինյանը նշեց, որ արտաքին քաղաքականությունը սիրային հարաբերությունների հետ որևէ աղերս չունի։
«Միջազգային հարաբերությունները հիմնված չեն զգացմունքների վրա, այլ բացառապես շահի, գործընկերության և միջազգային պայմանագրերի: Մենք որևէ մեկին սիրո կամ հավատարմության երդում չենք տվել»,- ասաց նա։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին և անկլավների թեմային՝ Ռուբինյանը պարզաբանեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հստակ ֆիքսված են Ալմա-Աթայի հռչակագրով՝ նախկին ԽՍՀՄ դե յուրե սահմաններով, որոնցով էլ արձանագրված է ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքը: Նա հավելեց, որ կանոնակարգը նախատեսում է օպտիմալացման հնարավորություն՝ երկկողմ համաձայնությամբ, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքը չտուժի: Ռուբինյանը նաև շեշտեց Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը։
«Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլևս երբեք չի լինելու քաղաքականություն, որը գործում է ինչ-որ մեկի թույլտվությամբ: ШОС էլ կգնանք, Բրյուսել էլ կգնանք, Մոսկվա էլ, Վաշինգտոն էլ, Ստամբուլ էլ, Թբիլիսի էլ կգնանք. ուր կուզենք՝ կգնանք, եթե դա բխում է մեր պետական շահերից»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան