Քննարկե՞լ են Պուտինն ու Փաշինյանը ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների հարցը

Բաժանորդագրվել

Ըստ Լևոն Քոչարյանի՝ այս հարցի քննարկում պետք է լիներ բարձր մակարդակում։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղյակ չէ` արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների հարցը։ Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ես չունեմ տեղեկություն, բայց ինքնին այն փաստը, որ նման հայտրարություն արվել էր հանդիպումից առաջ, արդեն խոսուն է։ Սա նշանակում է, որ այս խնդիրները ինչ-որ տեղից տեսանելի են, և սրա մասին քննարկում պետք է լիներ նման բարձր մակարդակում»,– ասաց Լևոն Քոչարյանը։

Ղրղզստանում կայացած Պուտին– Փաշինյան հանդիպումից առաջ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ղեկավարների հանդիպմանը անդրադարձ կլինի Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալություններին։

Leave a comment