Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սլովակիայի գավաթի խաղարկությունում:

1/32 եզրափակիչում Յայա Տուրեի գլխավորած թիմը 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Նիտրայի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:

39-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակում կատարել է գոլային փոխանցում: Հայ ֆուտբոլիստը հանդես է եկել ավագի թևկապով:

Սլովակիայի գավաթի խաղարկությունում «Սլովանի» հաջորդ մրցակիցը կլինի «Պոհրոնիեն»։



Դավիթ Եղիազարյան

Leave a comment