ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել

Բաժանորդագրվել

Ձնագնացները տեղափոխվել են ՀՀ պաշտպանության նախարարություն և ի պահ վերցվել:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը 325 մլն 408 հազար դրամ ընդհանուր արժեքով 16 միավոր «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի ձնագնաց (ռատրակ) մեքենաներ է նվիրել։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց այս նվիրատվությունը։

Նվիրատվությունն ընդունվեց ԳԴՀ կառավարության կողմից 2025 թվականի միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակում և ՀՀ ՊՆ–ի է փոխանցվել ԳԴՀ ռազմական կցորդի միջոցով` մեր զինված ուժերի կարիքների համար:

Այսօրվա որոշման մեջ նշվում է, որ այդ գույքը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերցվել է ի պահ:

Leave a comment