ՌԴ Բելգորոդի մարզի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհների հետևանքով 6 խաղաղ բնակիչ է տուժել

https://arm.sputniknews.ru/20260916/rd-belgvorvodi-marzi-ughghutjamb-ukrainaji-zu-i-grvohneri-hetevanqvov-6-khaghagh-bnakich-e-tuzhel-106929473.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101996957_0:0:1024:768_1920x0_80_0_0_7504fc81efc990f5539adf4cb8bfd7b4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հատուկ բանակային կորպուս, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան

հատուկ բանակային կորպուս, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի ջրատարածքի օդում խոցել են ուկրաինական շուրջ 70 դրոն։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի գրոհների հետևանքով 6 խաղաղ բնակիչ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզի օպերատիվ շտաբը։

«Շեբեկինոյի շրջանի Ռժևկա գյուղում մարդատար ավտոմեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով տուժել է տղամարդ․․․ Ռակիտյանսկի շրջանի Վենգերովկա գյուղում բեռնատար ավտոմեքենայի վրա անօդաչուի գրոհի հետևանքով տուժել է խաղաղ բնակիչ․․․ Պրոլետարսկի ավանում ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով վիրավորվել է կին»,-ասված սոցցանցերում օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Կրասնոյարուժսկի շրջանի Օտրադովսկի ավանում ձեռնարկության տարածքում դրոնի հարձակման հետևանքով տուժել է մեկ կին։

Գրոհի հետևանքով Կրասնայա Յարուգա ավանում տուժել է տղամարդ, ևս մեկը վիրավորվել է FPV-դրոնի պայթյունից։

Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ-ն, օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի ջրատարածքի օդում խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի շուրջ 70 անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment