https://arm.sputniknews.ru/20260916/haj-dprvocakannery-2-brvonz-en-nvatshel-ab-olimpiadajum-nrancic-mekn-arden-startap-e-steghtsel-106929156.html
Հայ դպրոցականները 2 բրոնզ են նվաճել ԱԲ օլիմպիադայում․ նրանցից մեկն արդեն ստարտափ է ստեղծել
Հայ դպրոցականները 2 բրոնզ են նվաճել ԱԲ օլիմպիադայում․ նրանցից մեկն արդեն ստարտափ է ստեղծել
Sputnik Արմենիա
Երեխաները ողջամտորեն են գնահատում ԱԲ-ի դրական ու բացասական կողմերը։ Երբ ծանոթները հարցնում են, թե ինչպես արժե օգտագործել ԱԲ-ն, նրանք պատասխանում են․ դրա… 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T23:13+0400
2026-09-16T23:13+0400
2026-09-16T23:15+0400
արհեստական բանականություն
դպրոցական
օլիմպիադա
ստարտափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106925245_0:64:1601:964_1920x0_80_0_0_2668cca9ed74dacb6f216392d6307cf0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Երկու հայ դպրոցականներ նվաճել են բրոնզե մեդալներ, ևս երեքը պատվոգրեր են ստացել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI 2026), որը կայացել է օգոստոսի սկզբին Աստանայում։Նա և օլիմպիադայի մասնակիցներից շատերը «Generation AI» («ԱԲ Սերունդ») ծրագրի մասնակիցներ են։ FAST (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) հիմնադրամի համաֆինանսավորմամբ մի քանի տասնյակ դպրոցներում դասավանդվում են արհեստական բանականության հիմունքները։ Ծրագրի համար ընտրված դպրոցների մեծ մասը մարզերում են (օլիմպիադայում հայկական թիմի մասնակիցների մեծ մասը նույնպես մարզերն էր ներկայացնում)։«AI-ը մաթեմատիկա է, այդքան բան։ Ալգորիթմ է, որը մշակում է տեղեկատվությունը և տալիս է պատասխաններ, բայց այն կարող է հաշվի չառնել ինչ-որ կարևոր աղբյուրներ կամ հակառակը՝ սխալ աղբյուրներ օգտագործել ։ Ամենավատն այն է, որ մենք ինքներս չենք հասկանա՝ նա մեզ ճիշտ է պատասխանում, թե ոչ, եթե չսովորենք»,-ասում է էջմիածնեցի դպրոցական Դավիթ Ղազարյանը։Այլ հարց է, նրա խոսքով, որ կարելի է ավելի արագ յուրացնել այն, ինչի վրա նախկինում տարիներ էին ծախսվում։ Օրինակ՝ ներկայում դպրոցականը, որը ցանկանում է ստեղծել, ասենք, բժշկական ռոբոտ, կարող է արհեստական բանականության օգնությամբ ավելի արագ իմանալ ռոբոտատեխնիկայի մասին։«Այլ հարց է, որ պետք է և՛ ֆիզիկա, և՛ կենսաբանություն սովորես, որպեսզի հասկանաս, թե ինչ և ինչպես է անելու այդ ռոբոտը։ Դրա համար էլ ինքս հետաքրքրվում եմ տարբեր գիտություններով, այդ թվում՝ նեյրոկենսաբանությամբ»,-ասում է Դավիթը։Հայ դպրոցականները 2 մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՄի քանի ամիս առաջ նա իր երկու ծանոթների հետ ստեղծել է «Adamart» ստարտափը (անվան մեջ, Դավթի խոսքով, արտացոլված են նախահայր Ադամի, ինչպես նաև ֆրանսիացի մաթեմատիկոս Ժակ Ադամարի անունները)։Նրանց ստեղծածը AI-ագենտ է, որն իրական ժամանակում կարող է միաժամանակ պատասխանել մեծ թվով (մինչև 100) զանգի։Առայժմ դպրոցականների ստեղծած մոդելը ձայներանգով չի ճանաչում հաճախորդների տրամադրությունն ու բավարարվածությունը։ Այդուհանդերձ, ինչպես նշեց Դավիթը, վերբալ տեղեկատվությունը (այսինքն՝ խոսակցությունը) համակարգը հասկանում է։Այս մոդելը կարգավորված է այնպես, որ ինքնուրույն պատասխանում է միայն տիպային հարցերին։ Եթե ծրագիրը «տեսնում է», որ չի կարող լիարժեք պատասխանել հարցին, զանգը վերահասցեագրվում է մարդուն (զանգերի կենտրոնի օպերատորին, հյուրանոցի մենեջերին և այլն)։ Ծրագիրը աշխատակցին է փոխանցում նաև հաճախորդի հարցի էությունը։Նախագիծը սկսել է համագործակցել Երևանի Ordo Learning Hub ուսումնական կենտրոնի հետ։ Այստեղ դպրոցականներին աշխատանքի համար սենյակ են տրամադրել, իսկ փոխարենը նրանք կենտրոնին կտրամադրեն իրենց ստեղծած արտադրանքը։Դավիթն ու Վիկտորյան սովորում են 12-րդ դասարանում։ Հայկն այս տարի ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան։ Դավիթը խոստովանում է՝ դժվար են հասցնում։Հայերն ու ռուսը ստեղծել են ստարտափ, որում AI–ն օգնում է ռեստորան ընտրել հարսանիքի համար«Ես աշխատում եմ մեր աշխատանքին գալ շաբաթը գոնե երեք անգամ, որպեսզի դասերից շատ չբացակայեմ»,-ասում է նա։FAST հիմնադրամը, որը ֆինանսավորում է Հայաստանում ուսումնական և հետազոտական ծրագրերը, հիմնադրել են Հայաստանի և սփյուռքի գործարարներ։ Դրա հիմնադիրներից մեկը գործարար, բարերար և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106925245_0:0:1597:1197_1920x0_80_0_0_df130c625306a9e015c514271431aa3b.jpg.webp
արհեստական բանականություն, դպրոցական, օլիմպիադա, ստարտափ
արհեստական բանականություն, դպրոցական, օլիմպիադա, ստարտափ
Երեխաները ողջամտորեն են գնահատում ԱԲ-ի դրական ու բացասական կողմերը։ Երբ ծանոթները հարցնում են, թե ինչպես արժե օգտագործել ԱԲ-ն, նրանք պատասխանում են․ դրա օգնությամբ պետք է սովորել, ոչ թե խուսափել տնային աշխատանքներից։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Երկու հայ դպրոցականներ նվաճել են բրոնզե մեդալներ, ևս երեքը պատվոգրեր են ստացել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI 2026), որը կայացել է օգոստոսի սկզբին Աստանայում։
«Մի անգամ մաթեմատիկայի տնայիններս տվեցի արհեստական բանականությանը, որ գրի, և նա սխալվեց։ Այսինքն՝ այո, այն պետք է օգտագործել, այն կարող է թեթևացնել մեր աշխատանքը, բայց մեր փոխարեն սովորել չի կարող։ Իսկ սեփական գիտելիքներ չունենալով՝ չի կարելի ամբողջությամբ հենվել ոչ մի ալգորիթմի վրա»,-Երևանում դպրոցականների հետ հանդիպմանն ասաց մրցանակակիրներից մեկը՝ վանաձորցի դպրոցական Արամ Ամիրխանյանը։
Նա և օլիմպիադայի մասնակիցներից շատերը «Generation AI» («ԱԲ Սերունդ») ծրագրի մասնակիցներ են։ FAST (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) հիմնադրամի համաֆինանսավորմամբ մի քանի տասնյակ դպրոցներում դասավանդվում են արհեստական բանականության հիմունքները։ Ծրագրի համար ընտրված դպրոցների մեծ մասը մարզերում են (օլիմպիադայում հայկական թիմի մասնակիցների մեծ մասը նույնպես մարզերն էր ներկայացնում)։
«AI-ը մաթեմատիկա է, այդքան բան։ Ալգորիթմ է, որը մշակում է տեղեկատվությունը և տալիս է պատասխաններ, բայց այն կարող է հաշվի չառնել ինչ-որ կարևոր աղբյուրներ կամ հակառակը՝ սխալ աղբյուրներ օգտագործել ։ Ամենավատն այն է, որ մենք ինքներս չենք հասկանա՝ նա մեզ ճիշտ է պատասխանում, թե ոչ, եթե չսովորենք»,-ասում է էջմիածնեցի դպրոցական Դավիթ Ղազարյանը։
Այլ հարց է, նրա խոսքով, որ կարելի է ավելի արագ յուրացնել այն, ինչի վրա նախկինում տարիներ էին ծախսվում։ Օրինակ՝ ներկայում դպրոցականը, որը ցանկանում է ստեղծել, ասենք, բժշկական ռոբոտ, կարող է արհեստական բանականության օգնությամբ ավելի արագ իմանալ ռոբոտատեխնիկայի մասին։
«Այլ հարց է, որ պետք է և՛ ֆիզիկա, և՛ կենսաբանություն սովորես, որպեսզի հասկանաս, թե ինչ և ինչպես է անելու այդ ռոբոտը։ Դրա համար էլ ինքս հետաքրքրվում եմ տարբեր գիտություններով, այդ թվում՝ նեյրոկենսաբանությամբ»,-ասում է Դավիթը։
Մի քանի ամիս առաջ նա իր երկու ծանոթների հետ ստեղծել է «Adamart» ստարտափը (անվան մեջ, Դավթի խոսքով, արտացոլված են նախահայր Ադամի, ինչպես նաև ֆրանսիացի մաթեմատիկոս Ժակ Ադամարի անունները)։
Նրանց ստեղծածը AI-ագենտ է, որն իրական ժամանակում կարող է միաժամանակ պատասխանել մեծ թվով (մինչև 100) զանգի։
Առայժմ դպրոցականների ստեղծած մոդելը ձայներանգով չի ճանաչում հաճախորդների տրամադրությունն ու բավարարվածությունը։ Այդուհանդերձ, ինչպես նշեց Դավիթը, վերբալ տեղեկատվությունը (այսինքն՝ խոսակցությունը) համակարգը հասկանում է։
Այս մոդելը կարգավորված է այնպես, որ ինքնուրույն պատասխանում է միայն տիպային հարցերին։ Եթե ծրագիրը «տեսնում է», որ չի կարող լիարժեք պատասխանել հարցին, զանգը վերահասցեագրվում է մարդուն (զանգերի կենտրոնի օպերատորին, հյուրանոցի մենեջերին և այլն)։ Ծրագիրը աշխատակցին է փոխանցում նաև հաճախորդի հարցի էությունը։
«Նախագիծը ստեղծել են Հայկը` Էջմիածնից , Վիկտորյան՝ Երևանից, և ես։ Մայիսին մենք ունեինք միայն գաղափարը, իսկ հիմա արդեն կա մի քանի լեզուներով աշխատող մոդել․ հայերենից բացի այն աշխատում է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, արաբերեն և չինարեն լեզուներով»,-ասում է Դավիթը։
Նախագիծը սկսել է համագործակցել Երևանի Ordo Learning Hub ուսումնական կենտրոնի հետ։ Այստեղ դպրոցականներին աշխատանքի համար սենյակ են տրամադրել, իսկ փոխարենը նրանք կենտրոնին կտրամադրեն իրենց ստեղծած արտադրանքը։
Դավիթն ու Վիկտորյան սովորում են 12-րդ դասարանում։ Հայկն այս տարի ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան։ Դավիթը խոստովանում է՝ դժվար են հասցնում։
«Ես աշխատում եմ մեր աշխատանքին գալ շաբաթը գոնե երեք անգամ, որպեսզի դասերից շատ չբացակայեմ»,-ասում է նա։
FAST հիմնադրամը, որը ֆինանսավորում է Հայաստանում ուսումնական և հետազոտական ծրագրերը, հիմնադրել են Հայաստանի և սփյուռքի գործարարներ։ Դրա հիմնադիրներից մեկը գործարար, բարերար և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է։