Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր։
Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։