Փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը հայտնել է, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլի դիմել է գիտակցված, դիմել է որպես վճռական բողոքի նշան, լրագրողների հետ հանդիպմանն։ Նա նշել է, որՍամսոնյանը մտքով ու հոգով շատ ուժեղ է։
«Այդ թվում՝ հացադուլի 9-րդ օրը, բայց, բնականաբար, առողջական վիճակի վրա այդ ամենն ազդում է, էլ չեմ ասում, որ վիրահատական միջամտության հանգամանքները գումարվում են հացադուլի հանգամանքին»,-ընդգծել է նա։
Սամսոնյանի մյուս փաստաբանը՝ Ռուբեն Մելիքյանն էլ ասել է, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առողջական խնդիրներն առաջացել են առաջին կալանավորման ընթացքում։
«Ես տեղյակ էի, որ Նարեկը դեկտեմբերին պատրաստվում է վիրահատվել, բայց նոյեմբերին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեցին։ Նոր կալանքի ընթացքում խնդիրներն արդեն ավելի են սրվել»,- նշել է նա։
Փաստաբանի խոսքով՝ բժշկի համոզմունքն այն է, որ օր առաջ պետք է Նարեկ Սամսոնյանին վիրահատել։
Մելիքյանը նշել է, որ բժշկի հետ խոսել են՝ մինչև Սամսոնյանը հացադուլից դուրս չգա, հիվանդանոց տեղափոխելը նպատակահարմար չէ։
«Մի քանի օր է պետք, որ հացադուլավորը կարողանա այնպիսի ֆիզիկական վիճակի բերվել, որ հնարավոր լինի վիրահատությունը»,-մանրամասնել է փաստաբանը։