ԲՐԻԿՍ–ի երկրների հավատարմությունը ՄԱԿ–ի կենտրոնական դերին հույս է ներշնչում. Գուտերեշ

Բաժանորդագրվել

Հանդիպման արդյունքներով ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարներն ընդունել են Նյու Դելիի հռչակագիրը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ներշնչող է անվանել ԲՐԻԿՍ-ի երկրների հավատարմությունը բազմակողմ մոտեցմանը և ճգնաժամերի կարգավորման գործում ՄԱԿ–ի կենտրոնական դերին։

«Կարևոր է նշել, որ ընդունված հռչակագիրն արտացոլում է ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրների ամուր հավատարմությունը բազմակողմ մոտեցմանը և Միավորված ազգերի կազմակերպությանը։ Հույս է ներշնչում այն փաստը, որ բազմաթիվ կարևոր տերություններ բազմակողմանիությունն աշխարհում ճգնաժամերի լուծման միջոց են համարում և գտնում են, որ ՄԱԿ-ը պետք է գտնվի այդ ջանքերի կենտրոնում»,-այսօր ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գուտերեշը։

Հիշեցնենք` ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովն անցկացվել է Հնդկաստանում, միավորման երկրների ղեկավարներն ընդունել են Նյու Դելիի հռչակագիրը։

Leave a comment