«Քշելու եք, ոնց ասենք, քայլելու եք՝ ոնց ասենք». Փաշինյանը` ընդդիմադիրներին (ՎԻԴԵՈ)

Փաշինյանը պատասխանել է մայրաքաղաքի խցանումների և իր ավտոշարասյան վերաբերյալ՝ ընդդիմության հարցին. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմության` խցանումների վերաբերյալ հարցին։

Նա պատասխանել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հարցին, որը վերաբերում էր վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի հետևանքով առաջացող խցանումներին, ինչպես նաև օրեր առաջ Սևանում անցկացված հեծանվավազքին։

Անդրադառնալով հեծանվավազքին՝ վարչապետը նշեց, որ միջազգային մրցաշար է տեղի ունեցել։

«Բա որ Հայաստանում օլիմպիական խաղեր տեղի ունենան։ Ձեր տրամաբանությամբ, որ գնանք ՀՀ ճանապարհով միայն սելեր պիտի երթևեկեն», – ասաց Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Վարչապետի խոսքով` ինքն աշխատանքի գնում է ժամը 7.30-ին, երբ Երևանի փողոցներում մեքենա համարյա չկա։

«Ես ամբողջ օրը չեմ քշում մեքենա։ Այսինքն Երևանում խցանում չկա՞, այսինքն, վարչապետի շարասյունո՞վ է խցանումը պայմանավորվում։ Ձեր ուզածն էն ա, որ ստեղ լինի «Նիժնի տապըռի» գեղի ռեժիմ, որտեղ դուք մենակ ձեր Maybach-երը  քշեք ոնց ուզեք։ Ուզու՞մ եք քշեք, ոնց ուզեք։ Հատկապես, դուք չեք քշելու ոնց ուզեք։ Քշելու եք, ոնց ասեք, քայլելու եք՝ ոնց ասենք»,- հայտարարեց Փաշինյանը։





Leave a comment