«Փենթագոնը պատրաստում է երկրորդ ավիակիրը Մերձավոր Արևելքում տեղակայելու համար»․ #WSJ | ՄԱՄՈՒԼ.ամ

Փենթագոնը ծրագրում է երկրորդ ավիակիր հարվածային խումբը տեղակայել Մերձավոր Արևելքում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով երեք անանուն ամերիկացի պաշտոնյաների։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է տարածաշրջան երկրորդ ավիակիր ուղարկելու հնարավորությունը, և անանուն պաշտոնյաներից մեկը թերթին ասել է, որ տեղակայման մասին հրամանը կարող է տրվել մի քանի ժամվա ընթացքում։

Պաշտոնյաները նշել են, որ նախագահը դեռևս պաշտոնական հրաման չի տվել։ Այնուամենայնիվ, Փենթագոնը պատրաստում է հարվածային խումբը տեղակայելու, հավանաբար Արևելյան ափից, երկու շաբաթվա ընթացքում։

«USS George H.W. Bush ավիակիրը ներկայում մի շարք զորավարժություններ է անցկացնում Վիրջինիայի ափերի մոտ, և… սա կարող է արագացնել այդ զորավարժությունները», – նշում է թերթը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։

Leave a comment