Լավրով․ Չեմ պատկերացնում՝ ինչպես Հայաստանը կարող է հայտնվել ԵՄ-ում բազմամյա թեկնածուներից շուտ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պատկերացնում՝ ինչպես կարող է Հայաստանը Եվրամիությանն անդամակցել մյուս երկարամյա թեկնածուներից ավելի շուտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եթե խոսենք (Հայաստանի վարչապետ — խմբ.) Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների մասին, ապա խաբել կարող են և, վստահաբար, կարծում եմ՝ Եվրամիության իշխանությունները կխաբեն։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրամիությունում, որին արդեն տասնամյակներ շարունակ անդամակցելու հերթում են Թուրքիան և, օրինակ, Սերբիան», – ասել է Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ընթացքում։

Երիտասարդության միջազգային փառատոնը սեպտեմբերի 11-17-ն անցկացվում է Եկատերինբուրգում։

Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պուտինն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը, սակայն դա դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։

Leave a comment