Քննարկվել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային:

Հանդիպման առանցքային թեմաները.

  • Ընթացիկ ծրագրեր. Կողմերը դիտարկել են ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող նախագծերի ընթացքն ու մտքեր փոխանակել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

  • Մասնավոր հատված. Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ-ի փոխգործակցության ակտիվացումը մասնավոր հատվածի հետ:

  • Տարածաշրջանային հեռանկարներ. Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և դրա շնորհիվ տարածաշրջանի երկրների համար բացվող տնտեսական հեռանկարներին:

Leave a comment