https://arm.sputniknews.ru/20260916/amn-n-omanum-gaghtni-banakcutjunner-e-varel-hutineri-het-reuters-106915430.html
ԱՄՆ-ն Օմանում գաղտնի բանակցություններ է վարել հութիների հետ․ Reuters
ԱՄՆ-ն Օմանում գաղտնի բանակցություններ է վարել հութիների հետ․ Reuters
Sputnik Արմենիա
Բանակցությունների կազմակերպմանը մասնակցել է Օմանը, որը որպես միջնորդ է հանդես գալիս տարածաշրջանային հակամարտություններում։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T17:06+0400
2026-09-16T17:06+0400
2026-09-16T17:07+0400
հութի
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277774_0:89:1600:989_1920x0_80_0_0_525ede5ceef51bb807a71d74acda34c4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ ներկայացուցիչները Օմանում ամերիկյան դեսպանատանը հանդիպում են ունեցել եմենական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել անցյալ հանգստյան օրերին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հինգ աղբյուրների։Գործակալության տվյալներով՝ հութիներն ամերիկյան կողմին հավաստիացրել են, որ մտադիր չեն գրոհել ԱՄՆ նավերը և շարունակում են հավատարիմ մնալ Վաշինգտոնի հետ 2025 թվականին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։Reuters-ի երեք աղբյուր հայտնել են, որ հանդիպումը կայացել է կիրակի օրը։ Բանակցությունների կազմակերպմանը մասնակցել է Օմանը, որը որպես միջնորդ է հանդես գալիս տարածաշրջանային հակամարտություններում։ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես չի հաստատել հանդիպման անցկացումը։ Գերատեսչության ներկայացուցիչը Reuters-ին հայտարարել է, որ Վաշինգտոնի առանցքային շահերն են Կարմիր ծովում նավարկության ազատության ապահովումը և Մերձավոր Արևելքից ահաբեկչության տարածման կանխումը։Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է բավարարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի խնդրանքը Եմենում հութիների ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Սեպտոմբերի 14–ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է հութիների հետ Վաշինգտոնի ուղիղ շփումների մասին՝ Կարմիր ծովի շրջանում նրանց առաջխաղացման ֆոնին։Իրադրությունը Եմենում կտրուկ սրվել է հուլիսի կեսերին՝ կառավարամետ ուժերի կողմից Սանայի օդանավակայանին հասցված հարվածից հետո՝ հութիների ղեկավարության պատվիրակության ինքնաթիռի վայրէջքի պահին։ «Անսար Ալլահը» տեղի ունեցածի համար մեղադրել է Սաուդյան Արաբիային և պատերազմ է հայտարարել նրան՝ մինչև շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքներից շրջափակման վերացումը։Վերջին շաբաթվա ընթացքում հութիները նշանակալի չափով առաջ են ընթացել Եմենի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ վերահսկողության տակ վերցնելով Կարմիր ծովի ափամերձ հատվածները և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ ռազմավարական կարևորություն ունեցող Էլ-Մոխա նավահանգիստը։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277774_82:0:1519:1078_1920x0_80_0_0_69af03d2ecd93681f36a9454c056cac4.jpg.webp
հութի, ամն
Բանակցությունների կազմակերպմանը մասնակցել է Օմանը, որը որպես միջնորդ է հանդես գալիս տարածաշրջանային հակամարտություններում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ ներկայացուցիչները Օմանում ամերիկյան դեսպանատանը հանդիպում են ունեցել եմենական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել անցյալ հանգստյան օրերին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հինգ աղբյուրների։
Գործակալության տվյալներով՝ հութիներն ամերիկյան կողմին հավաստիացրել են, որ մտադիր չեն գրոհել ԱՄՆ նավերը և շարունակում են հավատարիմ մնալ Վաշինգտոնի հետ 2025 թվականին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։
Reuters-ի երեք աղբյուր հայտնել են, որ հանդիպումը կայացել է կիրակի օրը։ Բանակցությունների կազմակերպմանը մասնակցել է Օմանը, որը որպես միջնորդ է հանդես գալիս տարածաշրջանային հակամարտություններում։
Աղբյուրների տվյալներով՝ հութիների պատվիրակությունը ներկայացրել են շարժման բարձրաստիճան անդամներ Մոհամմադ Աբդուսսալամը, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է, և Աբդելմալիկ ալ-Աջիրին։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են դեսպանատան աշխատակիցները։
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես չի հաստատել հանդիպման անցկացումը։ Գերատեսչության ներկայացուցիչը Reuters-ին հայտարարել է, որ Վաշինգտոնի առանցքային շահերն են Կարմիր ծովում նավարկության ազատության ապահովումը և Մերձավոր Արևելքից ահաբեկչության տարածման կանխումը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է բավարարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի խնդրանքը Եմենում հութիների ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Սեպտոմբերի 14–ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է հութիների հետ Վաշինգտոնի ուղիղ շփումների մասին՝ Կարմիր ծովի շրջանում նրանց առաջխաղացման ֆոնին։
Իրադրությունը Եմենում կտրուկ սրվել է հուլիսի կեսերին՝ կառավարամետ ուժերի կողմից Սանայի օդանավակայանին հասցված հարվածից հետո՝ հութիների ղեկավարության պատվիրակության ինքնաթիռի վայրէջքի պահին։ «Անսար Ալլահը» տեղի ունեցածի համար մեղադրել է Սաուդյան Արաբիային և պատերազմ է հայտարարել նրան՝ մինչև շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքներից շրջափակման վերացումը։
Վերջին շաբաթվա ընթացքում հութիները նշանակալի չափով առաջ են ընթացել Եմենի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ վերահսկողության տակ վերցնելով Կարմիր ծովի ափամերձ հատվածները և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ ռազմավարական կարևորություն ունեցող Էլ-Մոխա նավահանգիստը։