FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան (FIA) ներկայացրել է Ֆորմուլա 1-ի 2027 թվականի առաջնության օրացույցը։

Պորտուգալիայի և Թուրքիայի մրցարշավները կվերադառնան օրացույց։ Պորտուգալիայի Մեծ մրցանակը տեղի կունենա հունիսի 18-ից 20-ը Պորտիմաո մրցուղում, իսկ Թուրքիայի Գրան պրին՝ հոկտեմբերի 1-ից 3-ը Ստամբուլում։

Մրցաշրջանը կներառի 24 Գրան պրի 22 երկրում: Առաջնությունը կմեկնարկի մարտի 12-ին Բահրեյնում կայանալիք փուլով և կավարտվի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment