https://arm.sputniknews.ru/20260916/haagaji-datarany-kvosvovvoji-nakhkin-arajnvord-hashim-tachiin-datapartel-e-25-tarva-azatazrkman–106911129.html
Հաագայի դատարանը Կոսովոյի նախկին առաջնորդ Հաշիմ Տաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման
Հաագայի դատարանը Կոսովոյի նախկին առաջնորդ Հաշիմ Տաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման
Sputnik Արմենիա
Դատարանը Տաչիին մեղավոր է ճանաչել առնվազն 303 մարդու խոշտանգումների և 96 մարդու սպանության, ինչպես նաև ապօրինի կամ կամայական ձերբակալությունների, կալանքի տակ… 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T15:41+0400
2026-09-16T15:41+0400
2026-09-16T15:41+0400
կոսովո
նախագահ
ազատազրկում
դատարան
հաագայի դատարան
հաշիմ տաչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/05/25198063_0:0:3076:1731_1920x0_80_0_0_a74de31cfca85c3f10f78450e0fdaac5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հաագայի հատուկ դատարանը Կոսովոյի հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների համար Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ Հաշիմ Տաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով արդեն կալանքի տակ գտնված ժամանակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հաագայի դատարանը այսօր Տաչիին մեղավոր է ճանաչել ռազմական հանցագործությունների՝ առնվազն 303 մարդու խոշտանգումների և 96 մարդու սպանության, ինչպես նաև ապօրինի կամ կամայական ձերբակալությունների և կալանքի տակ պահելու և դաժան վերաբերմունքի մեջ:Մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքների մասով Տաչին արդարացվել է:Այսօր Հաագայի հատուկ դատարանը նաև Կոսովոյի նախկին «խորհրդարանի նախագահներ» Քադրի Վեսելիի, Յակուպ Կրասնիչիի և «նախկին պատգամավոր» Ռեջեփ Սելիմիի նկատմամբ է կայացրել դատավճիռներ:«Բոլոր չորս մեղադրյալները՝ պարոն Տաչին, պարոն Վեսելին, պարոն Սելիմին և պարոն Կրասնիչին, քրեական պատասխանատվություն են կրում համատեղ հանցավոր գործունեության շրջանակներում ռազմական հանցագործություններ կատարելու համար», – նիստի ժամանակ նշել է Սմիթը:Կոսովոյի հարցով հատուկ տրիբունալի դատախազները փետրվարին պահանջել էին Կոսովոյի ազատագրական բանակի նախկին դաշտային հրամանատարներին՝ նախկին նախագահ Տաչիին, խորհրդարանի նախկին նախագահներ Քադրի Վեսելիին, Յակուպ Կրասնիչիին և «նախկին պատգամավոր» Ռեջեփ Սելիմիին, 1998-1999 թվականներին Կոսովոյում և Մետոխիայում պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով դատապարտել 45 տարվա ազատազրկման:
կոսովո
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/05/25198063_347:0:3076:2047_1920x0_80_0_0_89113aacffefb73bd5fd4e49a2cd1796.jpg.webp
կոսովո, նախագահ, ազատազրկում, դատարան, հաագայի դատարան, հաշիմ տաչի
կոսովո, նախագահ, ազատազրկում, դատարան, հաագայի դատարան, հաշիմ տաչի
Դատարանը Տաչիին մեղավոր է ճանաչել առնվազն 303 մարդու խոշտանգումների և 96 մարդու սպանության, ինչպես նաև ապօրինի կամ կամայական ձերբակալությունների, կալանքի տակ պահելու և դաժան վերաբերմունքի մեջ:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հաագայի հատուկ դատարանը Կոսովոյի հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների համար Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ Հաշիմ Տաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով արդեն կալանքի տակ գտնված ժամանակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հաագայի դատարանը այսօր Տաչիին մեղավոր է ճանաչել ռազմական հանցագործությունների՝ առնվազն 303 մարդու խոշտանգումների և 96 մարդու սպանության, ինչպես նաև ապօրինի կամ կամայական ձերբակալությունների և կալանքի տակ պահելու և դաժան վերաբերմունքի մեջ:
«Դատական կոլեգիան Ձեզ դատապարտում է 25 տարի ժամկետով ազատազրկման՝ հաշվի առնելով արդեն կալանքի տակ գտնված ժամկետը», – հայտարարել է դատավոր Չարլզ Սմիթը՝ նիստի ժամանակ դիմելով Տաչիին:
Մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքների մասով Տաչին արդարացվել է:
Այսօր Հաագայի հատուկ դատարանը նաև Կոսովոյի նախկին «խորհրդարանի նախագահներ» Քադրի Վեսելիի, Յակուպ Կրասնիչիի և «նախկին պատգամավոր» Ռեջեփ Սելիմիի նկատմամբ է կայացրել դատավճիռներ:
«Բոլոր չորս մեղադրյալները՝ պարոն Տաչին, պարոն Վեսելին, պարոն Սելիմին և պարոն Կրասնիչին, քրեական պատասխանատվություն են կրում համատեղ հանցավոր գործունեության շրջանակներում ռազմական հանցագործություններ կատարելու համար», – նիստի ժամանակ նշել է Սմիթը:
Կոսովոյի հարցով հատուկ տրիբունալի դատախազները փետրվարին պահանջել էին Կոսովոյի ազատագրական բանակի նախկին դաշտային հրամանատարներին՝ նախկին նախագահ Տաչիին, խորհրդարանի նախկին նախագահներ Քադրի Վեսելիին, Յակուպ Կրասնիչիին և «նախկին պատգամավոր» Ռեջեփ Սելիմիին, 1998-1999 թվականներին Կոսովոյում և Մետոխիայում պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով դատապարտել 45 տարվա ազատազրկման: