TRIPP համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ-ի որոշումը

Սահմանադրական դատարանում գործի դատաքննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով


ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ TRIPP-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին, հայտնում է «Առաջին լրատվական»-ը։

Սահմանադրական դատարանում գործի դատաքննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով, զեկուցող դատավորը եղել է Էդգար Շաթիրյանը:

Բարձր դատարանի պաշտոնական որոշմամբ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից «Լուրեր»-ին տեղեկացրել են, որ որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի եռօրյա ժամկետում:

Կառավարությունը համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան էր դիմել հուլիսին: ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:


TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

Leave a comment