ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ

Սահմանադրական դատարանը որոշել է, որ ԹՐԻՓՓ-ի (Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի կամ TRIPP – (անգլ.՝ Trump Route for International Peace and Prosperity)) համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին, հայտնել է Բարձր դատարանը:

Սեպտեմբերի 15-ին սկսված դատաքննությունը Սահմանադրական դատարանում տևել է մի քանի ժամ և ավարտվել, ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում համաձայնագիրը պետք է ուղարկվի Ազգային ժողով վավերացման համար:

Leave a comment