Հորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

https://arm.sputniknews.ru/20260916/hvormuzi-iravitshaki-pattsharvov-em-n-kvorcrel-e-90-miliard-evrvo-ursula-fvon-der-ljajen-106903638.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101719798_167:0:1500:1000_1920x0_80_0_0_2cdfb00f3984a96d609ff5a11ee4751a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուրսուլա ֆոն դեր լյայեն, էներգետիկա, եվրամիություն, հորմուզի նեղուց

ուրսուլա ֆոն դեր լյայեն, էներգետիկա, եվրամիություն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Նա առանցքային խնդիրներից մեկն անվանել է Եվրոպայի էլեկտրիֆիկացումը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիությունը 90 մլրդ եվրո է կորցրել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ հակամարտության սկզբից ի վեր հանածո վառելիքի ներկրման համար ԵՄ լրացուցիչ ծախսերը կազմել են 90 մլրդ եվրո, ընդ որում՝ ստացված էներգիայի ծավալը չի ավելացել։

Ֆոն դեր Լյայենը կոչ է արել արագացնել սեփական էներգետիկայի զարգացումը, ներառյալ վերականգնվող աղբյուրները, ատոմային էներգետիկան, բիոմեթանը և այլ տեխնոլոգիաներ:

Նա առանցքային խնդիրներից մեկն անվանել է Եվրոպայի էլեկտրիֆիկացումը։ ԵՄ-ն նախատեսում է մինչև 2040 թվականը էներգասպառման մեջ կրկնապատկել էլեկտրաէներգիայի իր մասնաբաժինը: Եվրահանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ՝ դա թույլ կտա կրճատել հանածո վառելիքի ներկրման ծախսերը տարեկան 260 մլրդ եվրոյով:

Իրանի շուրջ հակամարտությունը հանգեցրել է լարվածության աճի Հորմուզի նեղուցի շրջանում, որը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային առևտրի առանցքային ուղիներից մեկն է: Նեղուցում նավարկության խափանումներն ու ռիսկերը արտացոլվում են էներգակիրների արժեքի և դրանց ներմուծումից կախված երկրների ծախսերի վրա:

Leave a comment