Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Պեկինում անցկացվող Սյանշանի 13-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Պապիկյանը նաև այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն։
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է։