Ինչ է տեղի ունեցել․ ՀՀ Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (2025թ. հուլիսի 4) դրությամբ մատուցել են կրիպտոծառայություններ, պետք է անցնեն պարտադիր գրանցում և լիցենզավորում ԿԲ-ի կողմից։
Ինչու է դա կարևոր․ 2027 թվականի հունվարի 31-ից հետո առանց համապատասխան գրանցման և լիցենզիայի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկն Հայաստանի տարածքում արգելվելու է։
Կարևոր ժամկետները․
-
2025 թվականի հուլիսի 4․ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրը։
-
2027 թվականի հունվարի 31․ Անցումային շրջանի ավարտը և լիցենզավորման վերջնաժամկետը։
ԿԲ հորդորը․ Հաշվի առնելով փաստաթղթաշրջանառության և համապատասխան ընթացակարգերի ծավալը՝ Կենտրոնական բանկը հորդորում է շահագրգիռ անձանց չհետաձգել գործընթացը մինչև անցումային շրջանի վերջին օրերը և դիմել հնարավորինս վաղ։