Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա․ նախարար (տեսանյութ)
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք։ Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»։
Ավանեսյանը հավելել է, որ օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, այսօր էլ կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությամբ: