«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամեն ինչ այնքան են «գլխառադ անում», որ նույնիսկ Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական հարթակում տեղադրում են նախագիծ… առանց նախագծի:
Մասնավորաբար, երեկ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծ: Սակայն, երբ փորձում ես ծանոթանալ բուն նախագծին, պարզվում է, որ տեղադրված է դատարկ էջ (թե՛ word, 2e՛ pdf տարբերակով), ավելի ստույգ՝ ոչ լրիվ դատարկ, պարզապես միայն նախագծի վերնագրով: Ոչ մի բառ չկա նաև «Հիմնավորում» բաժնում: Փաստացի, միակ տեղեկությունը, որ հնարավոր է ստանալ, «Հակիրճ բնութագիր» բաժնում նշվածն է, որից, բնականաբար, շատ բան չի հասկացվում:
Մենք օրվա ընթացքում պարբերաբար ստուգեցինք՝ արդյո՞ք նկատել և ուղղել են սխալը, սակայն աշխատանքային օրվա ավարտին դեռ նույն վիճակն էր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում