https://arm.sputniknews.ru/20260915/inchu-e-hajastanum-amen-inch-tankanum-apranqneri-gner-varker-u-bnakaranner-106877476.html
Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ թանկանում․ ապրանքների գներ, վարկեր ու բնակարաններ
Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ թանկանում․ ապրանքների գներ, վարկեր ու բնակարաններ
Sputnik Արմենիա
Սննդամթերքի գները բարձրանում են, բնակարանների վարձերը թանկացել են, վարկերը շարունակում են ծանր բեռ մնալ բազմաթիվ ընտանիքների համար։ Բայց ինչո՞ւ է Հայաստանում… 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T21:02+0400
2026-09-15T21:02+0400
2026-09-15T21:02+0400
աղասի թավադյան
գներ
արման ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106890285_0:0:1672:941_1920x0_80_0_0_0fbbfebace3b3120a98fb8c06582fcd6.png.webp
«Բաց տեքստով» պոդկաստում այս անգամ քաղաքագետ Արման Ղուկասյանի զրուցակիցն է Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը։ Զրույցի հիմքում սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բարձրացված հարցերն են՝ գներից ու բնակարաններից մինչև աշխատավարձեր, թոշակներ և բանկային վարկեր։Բայց խնդիրները փոխկապակցված են։ Բնակարանի բարձր վարձը, սննդամթերքի թանկացումը, գնաճը և վարկերի սպասարկման ծախսերը միասին ձևավորում են ընտանիքի իրական ֆինանսական բեռը։ Եթե եկամուտները նույն արագությամբ չեն աճում, նույնիսկ անվանական աշխատավարձի բարձրացումը դեռ չի նշանակում, որ մարդն իրականում սկսել է ավելի լավ ապրել։Առանձին թեմա են թոշակներն ու աշխատավարձերը։ Արդյո՞ք թոշակներն ու աշխատավարձերը պետք է պարբերաբար ինդեքսավորվեն՝ հաշվի առնելով գնաճն ու կյանքի իրական թանկացումը։Ի վերջո, տնտեսական աճի մասին թվերը կարևոր են, բայց մարդկանց համար գլխավոր չափանիշը շատ ավելի պարզ է՝ ամսվա վերջում իրենց գրպանում որքան գումար է մնում։ Հենց այս տեսանկյունից էլ փորձում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանում կյանքը թանկանում, և ինչպե՞ս է դա փոխում սովորական ընտանիքի առօրյան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106890285_236:0:1491:941_1920x0_80_0_0_09fc2ede2976141ddb77183c59e13fe8.png.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղասի թավադյան, գներ, արման ղուկասյան, видео
աղասի թավադյան, գներ, արման ղուկասյան, видео
Բաժանորդագրվել
Սննդամթերքի գները բարձրանում են, բնակարանների վարձերը թանկացել են, վարկերը շարունակում են ծանր բեռ մնալ բազմաթիվ ընտանիքների համար։ Բայց ինչո՞ւ է Հայաստանում կյանքը տարեցտարի ավելի թանկ դառնում, և ի՞նչն է իրականում ազդում մեր գրպանի վրա։
«Բաց տեքստով» պոդկաստում այս անգամ քաղաքագետ Արման Ղուկասյանի զրուցակիցն է Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը։ Զրույցի հիմքում սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բարձրացված հարցերն են՝ գներից ու բնակարաններից մինչև աշխատավարձեր, թոշակներ և բանկային վարկեր։
Գների աճը միայն Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներով չի պայմանավորվում։ Վերջին տարիների արտաքին ցնցումները՝ ուկրաինական ճգնաժամը, միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները, Հայաստան մարդկանց և կապիտալի ներհոսքը, իրենց ազդեցությունն են ունեցել երկրի տնտեսության վրա։ Դրա ամենատեսանելի օրինակներից մեկը բնակարանների վարձակալության շուկան է, որտեղ պահանջարկի կտրուկ փոփոխությունները անմիջապես անդրադարձան գների վրա։
Բայց խնդիրները փոխկապակցված են։ Բնակարանի բարձր վարձը, սննդամթերքի թանկացումը, գնաճը և վարկերի սպասարկման ծախսերը միասին ձևավորում են ընտանիքի իրական ֆինանսական բեռը։ Եթե եկամուտները նույն արագությամբ չեն աճում, նույնիսկ անվանական աշխատավարձի բարձրացումը դեռ չի նշանակում, որ մարդն իրականում սկսել է ավելի լավ ապրել։
Առանձին թեմա են թոշակներն ու աշխատավարձերը։ Արդյո՞ք թոշակներն ու աշխատավարձերը պետք է պարբերաբար ինդեքսավորվեն՝ հաշվի առնելով գնաճն ու կյանքի իրական թանկացումը։
Ի վերջո, տնտեսական աճի մասին թվերը կարևոր են, բայց մարդկանց համար գլխավոր չափանիշը շատ ավելի պարզ է՝ ամսվա վերջում իրենց գրպանում որքան գումար է մնում։ Հենց այս տեսանկյունից էլ փորձում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանում կյանքը թանկանում, և ինչպե՞ս է դա փոխում սովորական ընտանիքի առօրյան։