Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-ին կմեկնարկի շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադան:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Թիմի մարզիչն է Արման Փաշիկյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչը Զավեն Անդրիասյանն է:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնարկային աղյուսակում 208 երկների շարքում վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 191 երկրների շարքում՝ 16-րդն է, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրը կկայանա սեպտեմբերի 16-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին։ Պայքարը կավարտվի սեպտեմբերի 27-ին:

Leave a comment