Լոնդոնում սեփական հավաքածուն ցուցադրելու հնարավորություն․ Fashion Scout Armenia 2026–ը նոր շանս է ընձեռում հայ դիզայներներին
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Fashion Scout Armenia 2026 մրցույթը վերադառնում է չորրորդ անգամ՝ շարունակելով հայ երիտասարդ դիզայներների համար միջազգային հարթակներում նոր հնարավորություններ ստեղծել։
Այս տարվա հայտերի ընդունման արդյունքում հավաքագրվել է 75 դիմում, որոնցից միջազգային ժյուրին եզրափակիչ փուլի համար ընտրել է 8 մասնակցի։
Եզրափակչի մասնակիցներն են Էլեն Արշակյանը, Եվա Մեսրոպյանը, Հասմիկ Հայրապետյանը, Լիլիթ Պետրոսյանը, Մագա Բարսեղյանը և Արամ Սահակյանը, Յանա Վարդանյանը, Եվա Բալասանյանը, Զարուհի Սեդրակյանը:
Մասնակիցների հայտերը գնահատվել են՝ հաշվի առնելով նորարարական մոտեցումը, կատարողական վարպետությունը, պոդիումային տեսքը և կայունության սկզբունքների կիրառումը։
Եզրափակչի մասնակիցներն իրենց հավաքածուները կներկայացնեն հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ Տերյան 91) Yerevan Fashion Week 2026-ի շրջանակում։
Ցուցադրության ավարտին կհայտարարվեն հաղթողները։
Մրցանակներ՝
-
Գլխավոր մրցանակ – հավաքածուն ներկայացնելու հնարավորություն Fashion Scout London-ում
-
Երևանի քաղաքապետի մրցանակ – 1,000,000 ՀՀ դրամ
-
Polimoda հատուկ մրցանակ – 100% կրթաթոշակ Polimoda-ի ամառային դասընթացի համար։
Նշենք, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի նորաձևության պալատը համագործակցում է միջազգային հեղինակավոր Fashion Scout London հարթակի հետ, որն ունի ավելի քան 20 տարվա փորձ նոր տաղանդների բացահայտման և զարգացման ոլորտում։