ՌԴ կառավարական հանձնաժողովը պարգևատրել է հասարակական գործիչ Ալեքսանդր Բորդովին

Բաժանորդագրվել

Հայրենակցի պատվո նշանը տրվում է ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և մշակույթի պահպանման ու տարածման գործում նշանակալի ավանդի համար։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Ալեքսանդր Բորդովն արժանացել է Արտերկրում հայրենակիցների գործերով Ռուսաստանի կառավարական հանձնաժողովի պարգևին՝ Հայրենակցի Պատվո նշանին։

Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, պարգևը Բորդովին է հանձնել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հայրենակցի Պատվո նշանը շնորհվում է ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և մշակույթի պահպանման ու տարածման, ինչպես նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար։

Leave a comment