Քաղաքագետ, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանն անդրադարձել է Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Դաշնակցության ներկայացուցիչների միջև ընթացող քաղաքական բանավեճերին՝ քննադատելով երկուստեք հնչող փոխադարձ մեղադրանքները:
Իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ Միհրան Հակոբյանը, մասնավորապես, նշել է.
«ՔՊ-ականներն ու ՀՅԴ-ականները վիճում են, թե ով է ավելի շատ բոլշևիկ…
Բոլշևիկները գոնե թե մարդկության պատմության ամենամեծ պատերազմում են հաղթել, «Ցելինան» են գլուխ բերել ու առաջին մարդուն տիեզերք են բարձրացրել:
Բոլշևիկները Հայրենիք չեն հանձնել, Հայրենիք հանձնողների հետ բարեվարքության զիլինա չեն խաղացել, Հայրենիք հանձնողներին պատի տակ են շարել…»։