Ես գտնում եմ այնպիսի հայորդիների, որոնց արարքը, խոսքը մեզ անհրաժեշտ են․ Աշոտ Աղաբաբյան

https://arm.sputniknews.ru/20260915/es-gtnum-em-ajnpisi-hajvordineri-vorvonc-ararqy-khvosqy-mez-anhrazhesht-en-ashvot-aghababjan-106668018.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0f/106870272_293:0:1733:1080_1920x0_80_0_0_88f76049150d89c108aebe9e58358e11.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աշոտ աղաբաբյան, հռոմի պապ, видео

աշոտ աղաբաբյան, հռոմի պապ, видео

Բաժանորդագրվել

Վատիկանում գրքին ծանոթանալուց հետո նախատեսվել է Աշոտ Աղաբաբյանի առանձնազրույցն ու փակ հանդիպումը Հռոմի Պապի հետ։

Եթե դու հաջողությունների ես հասել, բայց հայրենիքիդ ու հայության համար բան չես արել, ում է պետք, Sputnik Արմենիայի եթերում նշում է մերօրյա ամենապահանջված և ընթերցվող վիպասաններից Աշոտ Աղաբաբյանը։

Գրողն անդրադարձել է վերջերս լույս տեսած «Կարդինալը» վեպին, որը նվիրված է Հռոմի Պապի ամենահավանական թեկնածու համարված միակ հայ կարդինալ Գրիգոր Պետրոս XV-րդ Աղաջանյանին։ Հեղինակի փոխանցմամբ՝ ստեղծագործությունն արդեն լայն հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի սահմաններից դուրս. Վատիկանում գրքին ծանոթանալուց հետո նախատեսվել է Աշոտ Աղաբաբյանի առանձնազրույցն ու փակ հանդիպումը Հռոմի Պապի հետ, որը տեխնիկական պատճառներով (վիզայի բացակայության) հետաձգվել է և նախատեսվում է աշնանը։

«Գրիգոր Պետրոս Աղաջանյանի կերպարը միանշանակ չի ընդունվում, որովհետև խորհրդային շրջանում հակակարդինալական մեծ քարոզչություն է տարվել։ Բայց որպես անհատ, նա ամենաշատ բանն է արել հայության համար. փրկել է Քեսաբի 35 000 հայությանը, կառուցել դպրոցներ, որբանոցներ, կանգնեցրել Եղեռնի զոհերի առաջին հուշարձանը, թեև այդպես էլ հայրենիքը չտեսավ», – ասում է Աղաբաբյանն ու հավելում, – Վեպը պարզապես կարդինալին ծանոթացնելու համար չեմ գրել։ Վեպը մեծ ծրագիր է, ուր հնչում է այսօրվա մեր անելիքը»։

Անդրադառնալով պատմական իրադարձություններին, արխիվային փաստաթղթերի գաղտնազերծման ու «Գաղտնիքների տիրակալը» վեպի հերոսին՝ լեգենդար հետախույզ Իվան Աղայանցին՝ գրողը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պատվերով նկարահանվել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվել է հայազգի հետախույզի անցած ուղին։

«Իմ վեպերի մանրուքներից յուրաքանչյուրն առանձին պատմություն է։ Ես չեմ կարդում փակ փաստաթղթեր, այլ օգտագործում եմ թույլատրելի, բայց չօգտագործված արխիվային նյութերը, որոնցում բացահայտվում են պատմական իրական դեպքերն ու գաղտնիքները», – կարևորում է Աղաբաբյանն ու ամփոփում․

«Ես գտնում եմ այնպիսի հայորդիների, որոնց գործունեությունը, արարքը, խոսքը վեպում, թեկուզ իմ միջոցով, այսօր մեզ անհրաժեշտ են»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a comment