ՀՀ-ն մասնակցում է Վիեննայում ընթանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նստաշրջանին
Սեպտեմբերի 14-18-ը Վիեննայում ընթանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանը՝ շուրջ 182 անդամ պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ։
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Պատվիրակության կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «ՀԱՅԱՏՈՄ» ԳՀԻ-ի ղեկավար կազմը։
Համաժողովին Հայկական ատոմային էլեկտրակայանը ներկայացնում էին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ–ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են միջուկային ոլորտի արդիական հարցերը, անվտանգության ապահովման առաջնահերթություններն ու ոլորտի զարգացման հեռանկարները։
Հայկական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով համագործակցության զարգացման և փորձի փոխանակման հնարավորությունները։