Ռուսաստանը մտադիր է պահպանել ռուսական զորախմբի, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ երկկողմ համաձայնագրերը և ակնկալում է նմանատիպ մոտեցում Երևանի կողմից։ Այս մասին Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանում ռուսական զորախմբի տեղակայումը կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով, մեր կողմից մտադիր ենք պահպանել դրանք։ Եվ ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանն ունի նույնանման մոտեցում»,- ասել է Զախարովան։