«Սա արդեն նման է տեղեկատվական «թմրամոլության»»․ Արման Աբովյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչև հայկական հասարակությունը ցնծության մեջ է Ջեյ Դի Վենսի այցից, պարզապես մի բան հիշեցնեմ էլի։
     Համաձայն ԱՄՆ-ի Բրաունի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ն Աֆղանստանում ծախսել են 2,3 տրիլիոն դոլար:
     Որից միայն քաղաքացիական նախագծերը կազմել են ավելի քան 145+56 միլիարդ դոլար, որոնք ուղղվել էին Աֆղանստանի վերականգնման և զարգացման համար, որոնցից տասնյակ միլիարդավոր դոլարներ ուղղվել են դեպի ներդրումներ էներգետիկայի և Աֆղանստանի «տնտեսության» զարգացման համար։
     Իսկ հետո… դե լավ տրամադրությունները փչացնել չեմ ուզում, չէ որ ապրել պատրանքների մեջ ավելի լավ է, քան վերադառնալ իրականություն։
     Սա արդեն նման է տեղեկատվական «թմրամոլության»»։

Leave a comment