Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները


ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Իրանի երկաթուղային ընկերության գլխավոր տնօրեն Ջեբերալի Զաքերիին: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։


 


Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները:


 


Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ քննարկվող մոտեցումները՝ ընդգծելով Հայաստանի տարածքով հաղորդակցությունների զարգացման, տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները:


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին: ՀՀ դեսպանը ներկայացրել է այդ ծրագրի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության խթանման համատեքստում դրա նախատեսվող մեխանիզմները:

Դիտումների քանակ13

Leave a comment