ԱՄՆ–ն Իրանի դեմ գործողության ընթացքում 22 միլիարդ դոլարի զինամթերք է սպառել․ զեկույց

https://arm.sputniknews.ru/20260915/amnn-irani-dem-gvortsvoghutjan-yntacqum-22-miliard-dvolari-zinamterq-e-sparel-zekujc-106878363.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99783353_108:0:881:580_1920x0_80_0_0_2bc7b39c72bf284fd5052597c1b16e68.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, նավթ, գնաճ, իրանի իսլամական հանրապետություն, ամն

հորմուզի նեղուց, նավթ, գնաճ, իրանի իսլամական հանրապետություն, ամն

Բաժանորդագրվել

Զեկույցում թվերը մոտավոր են, քանի որ գործողության բյուջեն հաստատված չի եղել ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ինչը դժվարացնում է մանրամասն հաշվետվության կազմումը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգներն Իրանի դեմ իր ռազմական արշավի ընթացքում ծախսել է ընդհանուր առմամբ 22 միլիարդ դոլարի զինամթերք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցին։

«Գնահատականն ընդգրկում է «Էպիկական ցասում» գործողության ընդհանուր ծախսերը՝ 7,4 միլիարդ դոլարի չափով, օգտագործված զինամթերքի ծախսերը՝ 22,3 միլիարդ դոլար, և 3,7 միլիարդ դոլարի սարքավորումների կորուստը»,-ասված է զեկույցում։

Նշվում է, որ թվերը մոտավոր են, քանի որ գործողության բյուջեն չի հաստատվել Կոնգրեսի կողմից, ինչը դժվարացնում է մանրամասն հաշվետվության կազմումը։

New York Times թերթն ավելի վաղ հանդես էր եկել պնդմամբ, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ն գրեթե սպառել է աննկատ թևավոր հրթիռների պաշարները, արձակել է Tomahawk-ի տասնամյա նորման և ծախսել է Patriot համակարգերի հրթիռների արտադրության երկամյա ծավալը։

Հորմուզի փոխարեն միջուկային գործա՞րք. Իրանի շուրջ ճգնաժամի մասին վերջին տեղեկությունները

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին Թեհրանը պատասխանել է իր հերթին հարվածներով։ Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ են փոխանակել։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված։

Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար․ այդտեղով են անցնում նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մեծ ծավալներ։ Հակամարտության սրման պատճառով նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։

Leave a comment