ՍԴ-ն կսկսում է քննել TRIPP-ի համաձայնագրի համապատասխանությունը Սահմանադրությանը

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով սկսելու է TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի քննությունը։ Բարձր դատարանը պետք է որոշի՝ փաստաթղթով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը։

Գործով զեկուցող է նշանակվել դատավոր Էդգար Շաթիրյանը, հայտնում է «Ազատությունը»:

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին վերաբերող շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել են մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել է հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։

Հուլիսին Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի վավերացման նախագծին։ Եթե Սահմանադրական դատարանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխան, համաձայնագիրն ուղարկվելու է Ազգային ժողով՝ վավերացման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ TRIPP-ի իրականացմանը՝ հույս հայտնելով, որ տեղում աշխատանքները հնարավոր կլինի սկսել արդեն այս աշնանը։ Սակայն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը, իսկ այնուհետև նաև Ադրբեջանի արտգործնախարարը օրերս նշել են, որ շինարարությունը, հավանաբար, կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին։

Leave a comment