Կառավարության անդամների երդման տեքստը փոխվեց. ԱԺ–ն հաստատեց նախագիծը

Բաժանորդագրվել

Հատայսու գործադիր մարմնի անդամների երդման տեքստում չի լինի «հանուն համազգային նպատակների իրականացման» և «հայրենիքի հզորացման» ձևակերպումները։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության անդամների երդման տեքստը փոխվեց։ Ազգային ժողվոը հաստատեց Արդարադատության նախարարության ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրենք ընդունվեց 62 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հատայսու գործադիր մարմնի անդամների երդման տեքստում չի լինի «հանուն համազգային նպատակների իրականացման» և «հայրենիքի հզորացման» ձևակերպումները։

Հիշեցնենք, որ արդեն նախկին երդման տեքստը հետևյալն է.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։

Արդեն իսկ կառավարության անդամները կերդվեն հետևյալ տեքստով.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։

Leave a comment