https://arm.sputniknews.ru/20260915/araratn-u-vedin-vanadzvorn-u-pambaky-miavvorvecin-azhn-hastatec-nakhagitsy-106873903.html
Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը
Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը
Sputnik Արմենիա
ՀՀ–ում համայնքների ընդհանուր թիվը դարձավ 62։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T15:40+0400
2026-09-15T15:40+0400
2026-09-15T15:41+0400
արարատ
վեդի
համայնք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/30/10923058_0:16:1600:916_1920x0_80_0_0_08ae931099946cb25a5a006e32e236dd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։ ԱԺ–ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։Նախագիծը հաստատվեց 61 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացման նոր փուլ իրականացնել` միավորելով Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ դրանցում առկա 32 բնակավայրերով, նաև Lոռու մարզի Վանաձոր համայնքում միավորել Վանաձորն ու Փամբակը` իրենց 22 բնակավայրերով։ Այսպիսով` առաջարկվող օրինագիծը վերաբերելու է 4 համայնքների 54 բնակավայրերի և արդյունքում վերակազմավորվելու են 2 նոր, էլ ավելի խոշորացված համայնքներ:Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ նախկինում իրականացված միավորման 99 ծրագրերով 915 համայնքների փոխարեն այսօր առկա են 64 միավորված համայնքներ, որոնցից 57-ը բազմաբնակավայր են։ Ըստ գործադիրի ներկայացուցչի՝ նախաձեռնության ընդունմամբ համայնքների ընդհանուր թիվը կդառնա 62։ ՀՀ–ում համայնքների խոշորացման ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի և շարունակվել մինչև 2021թ–ը` մի քանի փուլերով։ Այդ 5 տարիների ընթացքում ՀՀ 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 63 համայնք։Համայնքների խոշորացման նոր նախագիծը քաղաքական տողատակ ունի. փորձագետի մեկնաբանությունը
արարատ
վեդի
համայնք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/30/10923058_180:0:1420:930_1920x0_80_0_0_0d9bcc92da6180e9eb8b9f4f7ee5a8ac.jpg.webp
արարատ, վեդի, համայնք, աժ (ազգային ժողով)
արարատ, վեդի, համայնք, աժ (ազգային ժողով)
ՀՀ–ում համայնքների ընդհանուր թիվը դարձավ 62։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։ ԱԺ–ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նախագիծը հաստատվեց 61 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացման նոր փուլ իրականացնել` միավորելով Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ դրանցում առկա 32 բնակավայրերով, նաև Lոռու մարզի Վանաձոր համայնքում միավորել Վանաձորն ու Փամբակը` իրենց 22 բնակավայրերով։ Այսպիսով` առաջարկվող օրինագիծը վերաբերելու է 4 համայնքների 54 բնակավայրերի և արդյունքում վերակազմավորվելու են 2 նոր, էլ ավելի խոշորացված համայնքներ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ նախկինում իրականացված միավորման 99 ծրագրերով 915 համայնքների փոխարեն այսօր առկա են 64 միավորված համայնքներ, որոնցից 57-ը բազմաբնակավայր են։ Ըստ գործադիրի ներկայացուցչի՝ նախաձեռնության ընդունմամբ համայնքների ընդհանուր թիվը կդառնա 62։
ՀՀ–ում համայնքների խոշորացման ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի և շարունակվել մինչև 2021թ–ը` մի քանի փուլերով։ Այդ 5 տարիների ընթացքում ՀՀ 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 63 համայնք։