ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման հանձնառությունը


Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը:


 


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված համագործակցությունը ժողովրդավարական կառավարման ամրապնդման և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում։ Ընդգծվել է ԺՀՄԻԳ մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը ընտրությունների դիտարկման ոլորտում։


 


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ ուղղված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։


 


Ընդգծվել է նաև Հայաստանի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ համապատասխան միջազգային դիտորդական առաքելություններին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:


 


 


Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարիքների գնահատման առաքելության աջակցության ու մասնագիտական ներգրավվածության  կարևորությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում, այդ թվում՝ ընտրական վարչարարության կարիքների գնահատման, կիբերանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հետ կապված ռիսկերի վերլուծության, մասնագետների վերապատրաստման և հավաստագրման համակարգերի միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև միջազգային ընտրական աջակցության արդյունավետ համակարգման համատեքստում:

Դիտումների քանակ1

Leave a comment