«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է, որ ակտիվ մասնակցություն է ունենալու առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ, ընտրություններին։
Կուսակցությունը համայնքային գործունեությունը շարունակում է դիտարկել որպես առաջնահերթություն:
«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցության համար համայնքներում ներկայացվածությունը, համայնքների խնդիրներով զբաղվելը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։
Թեև իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են ՏԻՄ համակարգի ինքնուրույնությանը և ձևավորված տեղական ընդդիմադիր իշխանությունների գործունեությանը,մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։ Մենք վստահ ենք, որ նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքներն ամրապնդելու ենք՝ հաշվի առնելով «Ապրելու երկիր» կուսակցության կատարած արդյունավետ աշխատանքը համայնքներում»,- ասված է հաղորդագրությունում։
ՏԻՄ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։