«Հայաստանում ասֆալտի բիթումը ձեռք է բերվում Իրանի ամենաէժան ու ահավոր անորակ ընկերությունից». Սամսոն Գրիգորյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես չեմ ասում, իրանցի ընկերս է ասել։
     Իրանում կան շատ ասֆալտի հումք` բիտում արտադրող ընկերություններ։ Բոլոր հայկական ասֆալտապատման աշխատանք կատարողները բիտումը ներմուծում են Իրանից։
     Բաաաաայց.
     Իրանում կա մեկ հատ ահավոր անորակ բիտում արտադրող և բոլորից անհամեմատ էժան վաճառող ընկերություն, որից էլ բիտում են ձեռք բերում բոլոր հայկական ընկերությունները։
     Ընկերս զարմանում էր, թե ինչո՞ւ են գնում անորակը, բացատրեցի, որ մեզ մոտ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ կոռուպցիան հասել է բարձրագույն մակարդակին։ Եվ, քանի որ իրական վերահսկում չկա, հարկավոր է ատկատների փող ապահովել, ասֆալտապատողը ստիպված է կամ շահագրգռված է անել էժանագին աշխատանք, ստանալ գերշահույթ, հասցնել գերատկատներ։
     Նա հասկացավ, մնաց ընտրողը հասկանա»:

Leave a comment