Կենտրոնական բանկում որոշել են քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով, սահմանելով՝ 6․75%

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։

Կարդացեք ավելին Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունում՝

Կենտրոնական բանկ

Leave a comment