Ղրիմի կամուրջը փակել են ավտոմեքենաների համար
Ղրիմի կամրջով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվում է կամրջի մոտ ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ Telegram-յան ալիքում։
«Կամրջում և զննության գոտում գտնվողներին խնդրում ենք պահպանել հանգստություն և հետևել տրանսպորտային անվտանգության աշխատակիցների ցուցումներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Երթևեկության սահմանափակման մասին հաղորդագրությունը հրապարակվել է ժամը 12։02-ին՝ Մոսկվայի ժամանակով։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել էր Ղրիմի կամրջի դեմ ուղղված երկու դիվերսիայի կանխման մասին։ Գերատեսչության պնդմամբ՝ հարձակումների նախապատրաստման հետևում կանգնած են եղել Ուկրաինայի հատուկ ծառայությունները։
ԱԴԾ-ի փոխանցմամբ՝ կասկածյալներից առգրավվել են Ֆինլանդիայում արտադրված մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք Ռուսաստան էին տեղափոխվել ինքնաթիռատիպ անօդաչու սարքերի միջոցով։
Գերատեսչության տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացնելու համար նախատեսվում էր օգտագործել երկու ավտոմեքենա։ ԱԴԾ-ն հայտարարել էր, որ օպերատիվ միջոցառումների արդյունքում հաջողվել է կանխել հանցավոր ծրագրերի իրականացումը։