Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնի «Նեդս» ակումբում կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո, որի ընթացքում ներկայացվել են դրա պատմությունը, արտադրության ավանդույթներն ու առանձնահատկությունները։ Միջոցառմանը քննարկվել են նաև հայկական բրենդիի նկատմամբ հետաքրքրությունն ու նոր շուկաներում դրա հնարավորությունները։

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Վաշինգտոնի «Նեդս» ակումբում կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո՝ նվիրված դրա պատմությանը, արտադրության ավանդույթներին և առանձնահատկություններին:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Գործարար Կարեն Մեյմարյանը ներկայացրել է հայկական բրենդիի պատմությունն ու արտադրության առանձնահատկությունները, ինչպես նաև համտեսի համար ընտրված տեսակները։

Երեկոն նաև հնարավորություն է տվել քննարկել հայկական բրենդիի նկատմամբ հետաքրքրությունն ու դրա համար նոր շուկաների ներուժը։

Միջոցառմանը ներկա են գտնվել ամերիկյան քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանը «կոնյակ» անվանումից հրաժարվելու պարտավորությունը ստանձնել է Եվրամիության հետ 2017-ին ստորագրված CEPA-ով, քանի որ «Cognac»-ը ԵՄ-ում պաշտպանված ֆրանսիական աշխարհագրական նշում է։

Leave a comment